«Օրլանդո Սիթի»-ի հարձակվող Կական, ով «Ռեալ»-ի կազմում հանդես է եկել 2009-2013 թվականներին վստահ չէ, որ իր նախկին ակումբը կհրաժարվի հարձակվող Կարիմ Բենզեմայի ծառայություններից՝ թույլ տալով վերջինիս «Արսենալ» տեղափոխվել:
«Կարծում եմ՝ այժմ Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Այնպես որ, հազիվ թե «Ռեալ»-ը հեշտությամբ հրաժարվի նրա ծառայություններից: Սակայն եթե «Արսենալ»-ն, այնուամենայնիվ, կարողանա ձեռք բերել այն, ապա իր կազմում գերազանց ֆուտբոլիստ կունենա»,- TalkSport-ը մեջբերում է Կակայի խոսքերը:
Հիշեցնենք՝ Բենզեման հանդես է գալիս «արքայական ակումբ»-ում 2009 թվականից: Ընդհանուր առմամբ, նա 134 գոլ է խփել իսպանական գրանդի կազմում:









































