Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր հանգստյան օր է:
Լևոն Արոնյանը, ով 3 տուրերից հետո տոնել է 2 հաղթանակ և 1 պարտիա ավարտել ոչ-ոքի, իր ակտիվում ունի 2.5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-3-րդ տեղերը կիսում են Սվիդլերն ու Կարլսենը:
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1. Արոնյան – 2.5 միավոր
2. Սվիդլեր – 2
3. Կարլսեն – 2
4. Ռաջաբով – 1.5
5. Կրամնիկ – 1.5
6. Գրիշչուկ – 1.5
7. Գելֆանդ – 0.5
8. Իվանչուկ – 0.5
4-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կպայքարի Սվիդլերի դեմ:



































