«Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան կոչ է արել հասարակությանը սխալ եզրակացություններ չանել` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում « Գալաթասարայ»-ի հետ դիմակայության կապակցությամբ:
«Սխալ կլիներ կարծել, թե «Գալաթասարայ»-ը հեշտ մրցակից է և այդ ակումբի նկատմամբ հեշտ կլինի առավելության հասնել: Մեզ այնքան էլ հանգիստ խաղ չի սպասվում:
Սակայն մեր թիմն անընդհատ զարգանում է, ֆուտբոլիստները հիանալի մարզավիճակ են ձեռք բերում, ինչը վստահություն է ներշնչում: Հուսով ենք, որ կշարունակենք նույն կերպով և հաղթանակ կտանենք»,- Կարանկային մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:









































