Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե ինչի շնորհիվ «արքայական ակումբ»-ն առավելության կհասնի «Գալաթասարայ»-ի նկատմամբ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայանալիք հանդիպման ժամանակ:
Թիմերի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին` Մադրիդում, իսկ պատասխան հանդիպումը` ապրիլի 9-ին` Ստամբուլում:
«Վիճակահանության արդյունքում մեզ, որպես Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի հակառակորդ, բաժին է հասել «Գալաթասարայ»-ը: Եթե միասնական լինենք, կկարողանանք առաջ անցնել»,- գրել է պորտուգալացի մասնագետը Facebook-ի իր էջում:








































