Բրիտանական պարբերականները տեղեկացնում են, որ «Լիվերպուլ»-ը հետաքրքրված է «Բարսելոնա»-ի 19-ամյա հարձակվող Ադամա Տրաորեի ծառայություններով:
Տեղեկություն կա, որ «մերսիսայդցիներ»-ի ներկայացուցիչները մեկնել են Իսպանիա և բանակցել կատալոնական ակումբի հետ՝ երիտասարդ հարձակվողին մեկ տարով վարձավճարով «Էնֆիլդ» տեղափոխելու համար: Բանակցությունների վերջնական արդյունքի մասին տեղեկություն չկա:
Տրաորեի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, ով Ադամային դիտարկում է որպես Ռահիմ Ստեռլինգին փոխարինող:









































