«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչում «Իմպուլսի» արգելքը հաղթահարելուց հետո մեկնաբանել է խաղը: Այս մասին տեղեկացնում է «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը:
«Շատ լավ հանդիպում անցկացրեցինք: Գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, թե պաշտպանությունում, թե հարձակման գծում անթերի գործեցինք: Սպասում էինք, որ կհաղթենք ու շատ լրջորեն էինք նախապատրաստվել:
Թե գավաթի խաղարկությունում, թե առաջնությունում ձգտելու ենք հաջողության, իսկ թիմի հաղթանակներն արդյոք կապո՞ւմ եմ իմ անձի հետ, կարծում եմ` կոռեկտ հարց չէ:
Վնասվածքից վերականգնվելուց հետո Դավիթ Մանոյանն իր առաջին հանդիպումն անցկացրեց, ինչի համար շատ ուրախ եմ: Նա մեծ օգուտ կբերի: Իսկ ինչ վերաբերում է Կամո Հովհաննիսյանին, նրա խաղաոճն այնպիսին է, որ հաճախ մեծ օգտակարությամբ միանում է գրոհներին»:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:








































