«Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Միլան»-ի նկատմամբ:
«Մենք դեռ մինչև խաղի սկիզբն էինք ասում, որ պատրաստվում ենք հզոր մեկնարկել: Հենց այդ էլ արեցինք: Զգում էինք, որ կարող ենք այս դիմակայության հաղթող դառնալ: Երկրպագուներն աջակցում էինք մեզ և հույս ներշնչում: Նրանք գիտեին, որ մենք կարող ենք հաջողության հասնել:
«Միլան»-ի դեմ խաղից հետո մեզ համար միևնույնն է, թե ով կդառնա մեր մրցակիցը մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակներում»,- Վիլյային մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք`Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բարսելոնա»-ն ջախջախիչ` 4:0 հաշվով հաղթանակ է տարել է «Միլան»-ի նկատմամբ և մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերել:








































