«Դեպորտիվո»-ի նախկին գլխավոր մարզիչ Խավիեր Իրուրետայի կարծիքով` «Բարսելոնա»-«Միլան» հանդիպմանը մեծ դեր կունենա նաև հոգեբանական գործոնը:
«Եթե «Բարսելոնա»-ին հաջողվի բացել խաղի հաշիվն առաջին 20-30 րոպեների ընթացքում, ապա «Միլան»-ի համար բարդ կլինի հետագայում դիմակայել մրցակցին: Ակնհայտ է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ անցնելու համար «կապտանռնագույներ»-ը պետք է «արագ գոլ» հեղինակեն:
«Կամպ Նոու»-ն նույնպես մեծ նշանակություն ունի թիմի հաջողությունների գործում: «Բարսելոնա»-ն կարող է օգտվել երկրպագուների աջակցությունից»,- հայտնել է Իրուրետան:
Հիշեցնենք` ժամանակին Իրուրետան «Դեպորտիվո»-ի գլխավորությամբ աղմկահարույց պարտության մատնեց «Միլան»-ին` մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում:







































