Տևական ընդմիջումից հետո «Ուլիս-ը» վերսկսել է մարզումները: Ակումբը նոր թիմ է կառուցում: Փորձաշրջան են անցնում 25 ֆուտբոլիստներ:
Առայժմ նոր պայմանագրերի մասին խոսելը վաղ է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգոստոսի 2-ին «Ուլիս»-ը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին խաղն է անցկացնելու, թիմի մարզչական կազմին շատ ծանր աշխատանք է սպասվում: Այս կարճ ժամանակահատվածում մարզչական շտաբը պետք է արագ կողմնորոշվի նոր խաղացողների հարցում: Այդ մասին հայտնում է «Ուլիս»-ի մամուլի ծառայությունը:
Փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները հանդես են եկել տարբեր ակումբների երիտասարդական թիմերում` Մոսկվայի «Սպարտակ»-ում, «Լոկոմոտիվ»-ում, ԲԿՄԱ-ում, «Կրասնոդար»-ում, «Ալանիա»-ում, «Զենիթ»-ում: Կան խաղացողներ նաև Աֆրիկայից: Բացի այդ «Ուլիս»-ի կազմում մարզվում են Նարեկ Գյոզալյանը, Նարեկ Դավթյանը, Արտաշես Առաքելյանը:








































