Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերին հարցրել են, թե ինչու՞ են չինացի երկրպագուները նրան շատ սիրում:
«Ինչու՞ են չինացիները սիրում ինձ: Հնարավոր է, որ նրանց դուր են գալիս մեծ քթերը:
Ես շատ վատ եմ խոսում չինարեն: Անգամ կարելի է ասել, ոչինչ չգիտեմ, բացառությամբ «նի խաո»-ից: Առջևում դեռ մի քանի օր կա: Կհասցնեմ ինչ-որ բան սովորել»,- պատասխանել է Մյուլլերը:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն մարզական հավաքներ անցկացնելու համար մեկնել է Ասիա, իսկ այսօր Չինաստանում ընկերական խաղ է անցկացրել «Ինտեր»-ի հետ և հաղթել 1-0 հաշվով:









































