Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ չի կարող որևէ մեկին ավելի շատ առանձնացնել ռմբարկուական մրցավազքում մղվող պայքարում: Այս պահին հայ հարձակվողն իր ակտիվում ունի 12 գոլ:
«Բարդ է առանձնացնել որևէ մեկին: Ամեն պարագայում ես լուրջ հակառակորդներ ունեմ: Շատ գոլեր է հեղինակում իմ հայրենակից Արազ Օզբիլիսը, անկասկած, մեծ ֆուտբոլիստ Սամուել Էտո´Օ-ն, որ ապացուցել է իր ուժը համաշխարհային մակարդակով»,- Газета.Ru-ն փոխանցում է Մովսիսյանի խոսքերը:









































