Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մտադիր է ակումբում աշխատանք առաջարկել թիմի նախկին երկու պաշտպաններին՝ Կարլես Պույոլին և Էրիկ Աբիդալին: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Բարտոմեուի գլխավորությամբ «Բարսելոնա»-ն արդեն երկու անգամ աշխատանք է առաջարկել Աբիդալին, սակայն ֆրանսիացին մերժել է այդ առաջարկները: Կատալոնական ակումբի ներկայացուցիչները մտադիր են առաջիկա օրերին հանդիպել Աբիդալին և նրա հետ քննարկել այդ հարցը:
Ինչ վերաբերում է Պույոլին, ապա նա կատարում է ակումբի նախկին մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի օգնականի պարտականությունները: Սակայն վերջինիս հեռանալուց հետո Պույոլը նույնպես լքել է «Բարսելոնա»-ն:








































