Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հրաժեշտ է տվել թուրինյան ակումբին և թիմի երկրպագուներին: Առաջիկա օրերին Չիլիի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բավարիա»:
«Այս տարիները լավագույնն էին իմ կարիերայում: Դուք, սիրելի երկրպագուներ, միշտ լավ եք վերաբերել ինձ: Կկարոտեմ ձեզ: Շնորհակալ եմ ամենի համար»,- Twitter-ի իր էջում գրել է Վիդալը:
Հիշեցնենք` 28-ամյա Վիդալը «Բայեր»-ից «Յուվենտուս» է տեղափոխվել 2011 թվականին: Վիդալը 4 անգամ Իտալիայի չեմպիոն է դարձել, մեկ անգամ նվաճել երկրի գավաթը, 2 անգամ` Իտալիայի Սուպերգավաթը:









































