Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին առաջիկա մրցաշրջանում ևս օգտակար կլինի թիմին։
Ֆրանսիացին շարունակում է մարզվել անհատական ծրագրով։ Նա դեռևս լիովին չի ապաքինվել վնասվածքից։
«Ռիբերին բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը։ Բայց նա աստիճանաբար լավ է զգում իրեն։ Լավատեսորեն եմ տրամադրված այս հարցում»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Sport1-ը։
Ռիբերին վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած «Շախտյոր»-ի հետ խաղում (7:0):








































