Թուրինի «Յուվենտուս»-ի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան զարմացած է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հայտարարությունից։
Ռայոլան հայտարարել էր, որ Պոգբային դուր է գալիս «Բարսելոնա»-ի նախագծերը, և նա նախընտրում է համալրել կատալոնական ակումբի կազմը։
« «Բարսելոնա»-ն պետք է բանակցի ոչ թե Պոգբայի գործակալի, այլ «Յուվենտուս»-ի հետ։ Այսինքն՝ «Բարսելոնա»-ն պետք է խոսի ինձ հետ։ Ռայոլան ընդամենը ֆուտբոլիստի գործակալն է։
Մի քանի ամիս շարունակ բանակցում ենք «Բարսելոնա»-ի հետ։ Լուրջ և թափանցիկ բանակցություններ ենք վարում։ Դա է ճիշտ ճանապարհը»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն։










































