Երևանի «Արարատ»-ը Ռուսաստանում ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել «Կրասնոդար»-ի հետ:
Հանդիպումն ավարտվել է «Արարատ»-ի նվազագույն պարտությամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակն է դարձել «ցուլեր»-ի հարձակվող Արին:
Նշենք, որ «Արարատ»-ը «Կրասնոդար»-ի դեմ հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով.
Գևորգ Պրազյան, Գորիկ Խաչատրյան, Ջուլիանո Խիմենես, Սուլեյման Կոնե, Նորայր Գրիգորյան, Ռոբերտո Կասաբելյա, Մոյսես Օրոզկո, Ումարու Կաինա, Կարլո Չուեկա, Գևորգ Նռանյան, Ալեքսանդր Ռակիչ:
Լուսանկարը՝ «Արարատ»-ի ֆեյսբուքյան էջի








































