Անգլիական «Էվերտոն»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ցանկանում է ուժեղացնել թիմը «Բարսելոնա»-ի երկու ֆուտբոլիստներով:
Sky Sports-ը տեղեկացնում է, որ լիվերպուլյան ակումբի թիրախում են Սերխիո Ռոբերտոն և Ադամա Տրաորեն: 23-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում մասնակցել է կատալոնյան ակումբի 14 հանդիպման, իսկ 19-ամյա հարձակվողը «Բարսելոնա»-ի առաջին թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը չորս անգամ՝ Արքայական գավաթում խփելով մեկ գոլ:
Պետք է նաև նշել, որ Մարտինեսի ծրագրերի մեջ մտնում է նրանց միայն վարձակալելը:




































