Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկում գրավեց 5-րդ տեղը:
Առաջին տեղը վստահորեն զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը` 9 ոսկի, 4 արծաթ, երկրորդը թուրքերն են` 4 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ: Երրորդը Մոլդովայի ընտրանին է` 1 ոսկի, 1 արծաթ, 4-րդը բելառուսներն են` 1 ոսկի:
Մեդալների ընդհանուր քանակով Հայաստանի հավաքականը երրորդն է և զիջում է միայն Ռուսաստանին ու Թուրքիային: Նշենք, որ վերջնական թիմային հաշվարկում ներառված են միայն երկամարտի արդյունքում նվաճած մեդալները: