Friday, 24 05 2024
Երևանին մոտեցող ամպրոպը
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել
21:30
ԵՄ խորհուրդը հաստատել է սահմանների մասին բարեփոխված Շենգենյան օրենսգիրքը
Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպանի Մոսկվա կանչը
Գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցեր
Ինչ են մտածել Լուկաշենկոն ու Ալիեւը. «պիկանտ» իրավիճակ Երեւանի համար
Ուղիղ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին
Ավագանու անդամի առևանգման որևէ դեպք տեղի չի ունեցել. Հայրապետյանը կանցնի սուտ մատնության գործով
Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ վարել կրակի դադարեցման շուրջ բանակցություններ
«Վերջին զանգի» օրը, ժամը 18։00-ի դրությամբ, Ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել 80 ավտոմեքենա
Աբովյանում նռնակով բանկ ներխուժած 50-ամյա քաղաքացին վնասազերծվել է
Հայաստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի վարչապետերը չեն մասնակցել ԱՊՀ խորհրդի նիստին
Անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները կստանան սոցիալական երաշխիքներ․ քննարկվել է օրենքի հայեցակարգը
19:50
«Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի
Հունաստանում ՀՀ դեսպանը և Կորնթոսի քաղաքապետը կարևորել են կրթության և մշակույթի ոլորտում համագործակցությունը
19:30
Ավստրիայում գինեգործն իր նկուղում հայտնաբերել է 40,000 տարվա մամոնտի ոսկորներ
Ավագանու անդամին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է. նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ սուտ մատնության հատկանիշներով
ՀՀ վարչապետը մայիսի 24-ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին
19:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:00
Շվեյցարիան Իրաքին է վերադարձրել հինմիջագետքյան արտեֆակտներ
Վրացական իշխանությունները ցինիկ են որակել Բլինքենի հայտարարությունը
18:40
ՄԱԿ-ը հաջորդ շաբաթ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին նվիրված նիստ կանցկացնի
18:40
Ճապոնիան և Հարավային Կորեան հայտարարել են ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին
Երևանի նախկին քաղաքապետի տնային կալանքը կրկին երկարաձգվել է 2 ամսով
18:30
Մակրոնը դատապարտել է Պուտինին՝ Օլիմպիադայի ժամանակ զինադադարից հրաժարվելու համար
Իսրայելի ԱԳՆ-ն Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոսությանն արգելել է ծառայություններ մատուցել պաղեստինցիներին
Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ին կսկսի «oտարերկրյա գործակալների մասին» օրենքի վետոյի հաղթահարման ընթացակարգը
Ի՞նչ քարեր է շարելու Լ Բոնոն Երեւանում ու Բաքվում
Դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ 1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար
Ինչո՞ւ է Կոպիրկինը Մոսկվայում

Հոկտեմբերի 27-ի գործով վկայի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված Մանախի ռեժիմը կփոխվի՞

Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված Արթուր Այվազյանը (Մանախը), մի քանի տարի դատարաններում պայքարելով իր իրավունքների համար, օրերս որոշակի արդյունք է գրանցել: Ընդ որում՝ այդ արդյունքը որոշակի առումով նախադեպային է և կարող է պայմանական վաղակետի ու ռեժիմը փոխել ցանկացողների համար ուղենշային լինել:

Եվ այսպես, Աթուր Այվազյանն իր պաշտպան Հայկ Ալումյանի հետ վերաքննիչ դատարանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը: Իսկ առաջին ատյանի դատարանին Ալումյանը խնդրել էր վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի համապատասխան որոշումը, որով մերժվել էր փոխել Արթուր Այվազյանի ռեժիմը միայն այն պատճառով, որ նա դատապարտված լինելու ժամանակ կրկին հանցագործություն է իրականացրել, և բացի դրանից, պատիժը կրելու ընթացքում 9 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, չի խրախուսվել:

Մինչդեռ վերաքննիչ դատարանը գտել է, որ դատարանի, ինչպես նաև պետական այլ մարմինների պատասխանը պետք է տրվի ողջամիտ ժամկետներում և պետք է լինի պատշաճ, այսինքն՝ իրավաչափ ու անհրաժեշտ հիմնավորումներով: Վերաքննիչ դատարանը նաև հղում է արել Սահմանադրական դատարանի որոշումներից մեկին, որտեղ ևս հստակ ամրագրվում է, որ անձի դիմումը մերժելիս անպայման պետք է լինեն իրավաչափ ու անհրաժեշտ հիմնավորումներ:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հարցը որոշելիս հաշվի պետք է առնի ազատազրկման դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, մի քանի այլ չափանիշներ: Ընդ որում՝ նշված հանգամանքներից յուրաքանչյուրին անդրադառնալիս անհրաժեշտ է անհատականացված մոտեցում ցուցաբերել և պատճառաբանել դրանցից յուրաքանչյուրի առկայության կամ բացակայության հարցը, այլ ոչ թե նշված հանգամանքներին անդրադառնմալ զուտ օրենքի ձևակերպումների մեխանիկական արտաբերմամբ:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը միայն Այվազյանի՝ պատիժը կրելու ընթացքում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար կրկին դատապարտված լինելու հանգամանքը դեռևս բավարար պատճառ չի կարող հանդիսանալ դատապարտյալի ռեժիմի փոփոխության համար:

«Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտորնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովն առանց որևէ բավարար պատճառաբանության մերժել է Արթուր Այվազյանի մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ՔԿ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: Իսկ մերժման որոշումից բացակայում են անհրաժեշտ հիմնավորումները, այսինքն՝ որոշումը պատշաճ չէ»,- գրված է վերաքննիչ դատարանի որոշման մեջ:

Նշենք, որ վերաքննիչ դատարանը Արթուր Այվազյանի բողոքը բավարարել է մասնակի ու եթե դատախազությունը այն չբողոքարկի, ապա ՔԿ համապատասխան հանձնաժողովը պետք է կայացնի նոր որոշում, որից հետո Արթուր Այվազյանը հնարավոր է տեղափոխվի բաց ռեժիմ, իսկ 6 ամիս անց կհայտնվի ազատության մեջ, քանի որ լրանում է նրա պատժաչափը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում