Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ, պաշտպան Դանիլոն միացել է թիմին: Այդ մասին հայտնում է «արքայական ակումբ»-ի մամուլի ծառայությունը:
23-ամյա բրազիլացին «Պորտու»-ից «Ռեալ» է տեղափոխվել ընթացիկ ամռանը` մադրիդյան գրանդի հետ կնքելով 6-ամյա պայմանագիր: Տրանֆերային գործարքի արժեքը 31.5 մլն եվրո է կազմել:
Նախորդ մրցաշրջանում Դանիլոն 32 հանդիպում է անցկացրել «Պորտու»-ի կազմում` դառնալով 4 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստն իր ակտիվում է գրանցել նաև 11 հանդիպում Բրազիլիայի հավաքականի կազմում:
Դանիլոյի շնորհանդեսը «Ռեալ»-ում կարող է անցկացվել փակ ռեժիմով` Սերխիո Ռամոսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:









































