Այսօր Իրանի առաջնության 30-րդ տուրում Լևոն Պաչաջյանի խփած գոլն օգնեց «Սանաթ Նավթ»-ին հաղթանակ տանել «Պայկան»-ի նկատմամբ: Հայաստանի լավագույն ֆուտբոլիդտներից մեկի թիմն այս հաղթանակից հետո ունի 41 միավոր և ընթանում է 9-րդ տեղում:
Հաջորդ տուրում Պաչաջյանի «Սանաթ Նավթ»-ը կհանդիպի երրորդ հորիզոնականում ընթացող «Էսթեղլալ»-ի հետ և հաղթանակի դեպքում կարող է բարձրանալ մինչև 7-րդ հորիզոնական: