Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», վստահեցնում է իտալացի հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին:
Հնարավոր գործարքի արժեքը կազմելու է մոտ 15 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «ծեր սենյորա»-ի հարձակվող Կառլոս Տևեսը հայտարարել էր «Յուվենտուս»-ի ղեկավարությանը իր` թիմը լքելու մասին:
Հավելենք, որ Մանջուկիչը 2014/15 թթ. մրցաշրջանում մասնակցել է 43 հանդիպման, դարձել է 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: