Չիլիի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը զրկվել է վարորդական իրավունքներից, տեղեկացնում է իտալացի հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի «Ֆերարի»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց՝ բախվելով 2 մեքենաների: Ավտոմեքենայում է եղել նաև կիսապաշտպանի կինը:
Բացի այդ, գտնվելով Իտալիայում, Վիդալը պարտավոր է ամսական մեկ անգամ ներկա գտնվել Չիլիի դեսպանատանը:
Հաղորդվում է նաև, որ դատավարությունից հետո Վիդալը կուղևորվի Չիլի և կհանդիպի Չիլիի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիին: