Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4 քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 46-ամյա Ռոյ Ջոնս-կրտսերը (61-8, 44 նոկաուտ) մտադիր է գոտի նվաճել ծանր քաշային կարգում:
«Ծրագրում եմ մենամարտել օգոստոսի 15-ին և 29-ին: Երկու մենամարտ եմ անցկացրել մարտին: Ծրագրում եմ դա անել նորից: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, կշարունակեմ մենամարտել նույն ռիթմով»:
Ջոնսը նաև նշել է, որ մարզական կարիերայի ավարտի մասին չի մտածում:




































