Մադիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Իվան Սամորանոյի կարծիքով` «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ամեն հանդիպման ժամանակ չէ պատշաճ մակարդակի խաղ ցուցադրում:
«Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթողի կոչման գլխավոր հավակնորդ եմ համարում Արգենտինայի ընտրանին, քանի որ այդ թիմի կազմում է հանդես գալիս Լիոնել Մեսսին: Բայց մրցաշարերում չի հաղթում մեկ ֆուտբոլիստը: Բացի այդ, Մեսսին կարող է խնդիրներ ունենալ: Ֆուտբոլային խաղերում չեն հաղթում ո´չ պատմությունով, ո´չ այս կամ այն թիմի մարզաշապիկով: Մեսսին լավագույնն է աշխարհում, բայց նա էլ երբեմն կարող է խնդիրներ ունենալ»,- Marca-ն մեջբերում է Սամորանոյի խոսքերը:
Հիշեցնենք` Ամերիկայի գավաթի խաղարկությունը մեկնարկելու է Չիլիում` հունիսի 11-ին և ավարտվելու է հուլիսի 4-ին:







































