«Նապոլի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Մաուրիցիո Սարին, ով նախկինում գլխավորում էր «Էմպոլի»-ն:
Sky Sport Italia-ի տեղեկությունների համաձայն` մեկ մրցաշրջանում Սարիի աշխատավարձը Նեապոլում կկազմի 1.5 մլն եվրո, ինչը հինգ անգամ գերազանցում է «Էմպոլի»-ում մասնագետի ստացած աշխատավարձը:
Մաուրիցիո Սարին մի շարք հանդիպումներ է ունեցել «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի հետ և խոսել ակումբի տրանսֆերային նպատակների մասին:








































