Մագդալենա անունով երկգլխանի կրիան, որն ապրում է Սլովակիայի Ժիլինա քաղաքի ակվարիումում, պետք է գուշակի հոկեյի աշխարհի առաջնության հանդիպումների արդյունքները: Այս մասին հաղորդում է Sportbox.ru-ն:
Կրիան պետք է փորձի ճիշտ գուշակել որոշ հանդիպումների ելքեր` այնպես, ինչպես ութոտնուկ Պաուլն էր անում ՀԱՀ-ում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:
Հանդիպումներից առաջ կրիան, որը ոչ միայն երկու գլուխ ունի, այլև 5 ոտք, պետք է սառցադաշտի կենտրոնից սողալով գնա դեպի կողմերից մեկի սահմանային կապույտ գիծը: Որ գծին հասնի, այն թիմն էլ պիտի հաղթի, եթե Մագդալենան ոչ մի գծին էլ չհասնի, ուրեմն նրա կանխատեսումը կլինի ոչ-ոքին:






































