«Շիրակ» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը 22-ամյա պաշտպան Դավիթ Մարիկյանի հետ:
Մարիկյանը «Շիրակ»-ին էր միացել 2013 թ-ի ձմռանը: Նա «Շիրակ»-ի կազմում անց է կացրել 59 հանդիպում, որից 48-ը` Բարձրագույն խմբի առաջնություններում, 6 գավաթային հանդիպում, 1 անգամ հադես է եկել սուպերգավաթի խաղարկությունում և ևս 4 հանդիպում անց է կացրել Եվրագավաթներում: Դարձել է 3 գոլի և 3 ինքնագոլի հեղինակ:
«Շիրակ»-ի կազմում Դավիթ Մարիկյանը արժանացել է Հայաստանի չեմպինոի կոչման (2013), դարձել է Հայաստանի Սուպերգավաթակիր (2013), արժանացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի (2014) և բրոնզե մեդալի (2015): Հանդես գալով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կազմում` նա հրավիրվել է երիտասարդական հավաքական:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում Դավիթ Մարիկյանին իր հետագա կարիերայում։
«Շիրակ» ՖԱ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ Armenpress.am-ի








































