Բուլղարիայի հավաքականի ավագ Իվելին Պոպովը, ով հանդես էր գալիս Կրասնոդարի «Կուբան»-ում, համալրել է Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմը:
27-ամյա կիսապաշտպանն իր նոր ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:
Վերջին 3 մրցաշրջաններում Պոպովը հաջողությամբ հանդես է եկել «Կուբան»-ում:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Պոպովը բանակցում է ԲԿՄԱ-ի ու «Անժի»-ի հետ:










































