Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Ռաֆայել Բենիտեսը նշանակվել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բենիտեսի պայմանագրի ժամկետը լրանալու է 2018թ. ամռանը: Իսպանացի մասնագետի տարեկան աշխատավարձը կազմելու է 4 մլն եվրո:
Բենիտեսի շնորհանդեսը կայանալու այսօր: Հիշեցնենք, որ իսպանացին այդ պաշտոնում փոխարինել է Կարլո Անչելոտիին, որին ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ էր արել անբավարար արդյունքների պատճառով:









































