Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հայտարարել է, որ իր ապագայի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել: 24-ամյա գերմանացի ֆուտբոլիստը շարունակում է բանակցություններ վարել «Բարսելոնա»-ի և «Բավարիա»-ի հետ:
«Բանակցություններ եմ վարում «Բավարիա»-ի և «Բարսելոնա»-ի հետ, բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Էլ ոչինչ ասել չեմ կարող: «Բորուսիա»-ն գերազանց թիմ է, որը հաջորդ տարի կգլխավորի հիանալի մասնագետ: Դեռ չեմ կարող ասել, թե ինչ ֆուտբոլ կցուցադրի այդ թիմն առաջիկա մրցաշրջանում: Որոշ չափով գոհ եմ, որ այս դժվարին մրցաշրջանն ավարտվեց»,- Daily Mail-ը մեջբերում է Գոյւնդողանի խոսքերը:
Հիշեցնենք` 2014/15 թվականների մրցաշրջանում Գյունդողանը 33 հանդիպում է անցկացրել «Բորուսիա»-ի կազմում, 3 գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել:









































