Լոնդոնի «Արսենալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին, ով 14/15 մրցաշրջանի ընթացքում վարձավճարով հանդես էր գալիս «Ինտեր»-ի կազմում, շնորհակալություն է հայտնել իտալական ակումբի երկրպագուներին:
29-ամյա գերմանացին կվերադառնա «զինագործներ»-ի ճամբար, սակայն լրատվամիջոցները վստահեցնում են, որ Պոդոլսկին պայմանագիր է կնքելու թուրքական «Գալաթասարայ»-ի հետ:
Հավելենք, որ Իտալիայի 14/15 առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման, դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:





































