Աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով ավարտել է իր սպորտային կարիերան «Ֆորմուլա-1»-ում, կմասնակցի կարտինգի Եվրոպայի առաջնության առաջին շրջանին:
Crash-ը տեղեկացնում է, որ Շումախերը մասնակցություն կունենա WSK Euro Series փուլին, որը մեկնարկելու է փետրվարի 28-ին ու ավարտվելու է մարտի 3-ին:
Շումախերը հանդես կգա Tony Kart Racing Team թիմի կազմում: