«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ ակումբն ակտիվ գործունեություն կծավալի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Միանշանակ կարող եմ ասել, որ մեր ակումբը մեծ ծրագիր է իրականացնելու ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մենք լի ենք ցանկություններով և լավատեսորեն ենք տրամադրված:
1998 թվականին մենք 11-րդն էինք, սակայն հաջորդ տարի Իտալիայի չեմպիոն դարձանք: Այժմ դարձյալ բարձր տեղ զբաղեցնելու մտադրություն ունենք»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը:










































