Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության 2014/15թթ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ալեքսանդր Լակազետը դարձել է Ֆրանսիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Ֆրանսիացի հարձակվողը, ով 27 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկու, քվեարկության արդյունքում առաջ է անցել ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչից ու նրա թիմակից Խավիեր Պաստորեից:
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Լակազետի թիմակից Նաբիլ Ֆեկիրը: Լավագույն դարպասապահ է ճանաչվել Մարսելի «Օլիմպիկ»-ի դարպասապահ Սթիվ Մանդանդան: Լավագույն մարզչի կոչումը բաժին է հասել նորաթուխ չեմպիոնի մարզիչ Լորան Բլանին:







































