Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը շարունակում է նախապատրաստվել 2015թ. ամառային տրանսֆերային պատուհանին:
Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի փոխանցմամբ` «Ռեալ»-ը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Դարպասապահի շաբաթական աշխատավարձը նոր ակումբում կազմելու է 100.000 եվրո: Տրանսֆերի արժեքը կազմելու է 37 մլն եվրո:
Դե Խեային հավանական փոխարինողների թվում են «Տոտենհեմ»-ի ու «Սթոք Սիթի»-ի դարպասապահներ Ուգո Լյորիսն ու Ասմիր Բեգովիչը:
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011թ.` «Ատլետիկո»-ից: Այդ ժամանակ «կարմիր սատանաներ»-ը նրա տրանսֆերի դիմաց վճարել են 23 մլն եվրո:






































