Մոսկվայի «Սպարտակ»-ի մամլո քարտուղար Ֆյոդոր Տուրբինը հայտարարել է, որ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը վերադարձել է ընդհանուր խումբ:
Գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ կապված հայտնի սկանդալից հետո Օզիլիսն ավելի վաղ տեղափոխվել էր երկրորդ թիմ:
«Օզբիլիսը մարզվում է ընդհանուր խմբի կազմում: Նա ներողություն է խնդրել առանց մամլո ծառայության թույլտվության հարցազրույց տալու համար: Հիմա չկա ոչ մի անհամաձայնություն ֆուտբոլիստի, մարզչական շտաբի և այլ ֆուտբոլիստների միջև»,- Տուրբինի խոսքերը մեջբերում է Championat.com-ը:
Արազ Օզբիլիսը «Սպարտակ»-ի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2014թ. մայիսի 15-ին՝ «Դինամո»-ի հետ խաղում (3:2):