Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ պատրաստ է Չեմպիոնների լիգայի եզրափակչում սեղմել Լուիս Սուարեսի ձեռքը:
«Բոլորն են ինձ հարցեր ուղղում այս առթիվ: Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում: Այս հարցը քննարկման առարկա չէ: Հպարտ եմ, որ սևամորթ եմ: Խնդիր չկա, ես կսեղմեմ Սուարեսի ձեռքը»:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ է եղել, երբ նրանք հանդես էին գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղից հետո ֆրանսիացի պաշտպանը Սուարեսին մեղադրել էր իր հասցեին ռասիստական արտահայտություններ անելու մեջ:
Սուարեսը չէր ընդունել մեղադրանքը, այնուամենայնիվ, Անգլիայի Պրեմիեր լիգայի կարգապահական կոմիտեն նրան որակազրկել էր 8 խաղով:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 6-ին՝ Բեռլինում:







































