Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կրկնել է Չավի Էրնանդեսի ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղ անցկացնելու ցուցանիշով:
Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում Կասիլյասը խաղադաշտ է դուրս եկել 150-րդ անգամ:
Հիշեցնենք, որ Թուրինում «Ռեալ»-ը 1:2 հաշվով պարտվել էր Իտալիայի չեմպիոնին: Պատասխան խաղն ավարտվել է 1:1 հաշվով: «Արքայական ակումբ»-ը դուրս է մնացել պայքարից:







































