Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին կիսապաշտպան Իգոր Շալիմովն իր կարծիքն է հայտնել ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղային ճգնաժամի մասին: Ռուսաստանի պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած խաղերում Յուրան ընդամենը երկու գոլի հեղինակ է դարձել:
«Հետևում եմ ոչ միայն Մովսիսյանին, այլ նաև այն թիմերին, որոնք խաղում են մեկ հարձակվողով: Նկատել եմ մի բան՝ հարձակվողները բացվում այն դիրքերում, որտեղ բացի տուգանային վաստակելը կամ հետ խաղալն ուրիշ ոչինչ հնարավոր չէ անել:
Նախ պետք է խոսենք նրանց մասին, ովքեր փոխանցում են կատարում: Եթե հարձակվողը ճիշտ դիրքում է, նա պետք է անմիջապես փոխանցում ստանա: Սակայն այդպես չի լինում: Մովսիսյանն 80% դրվագներում ճիշտ պահին չի ստանում փոխանցումները: 20%-ում էլ ընդհանրապես փոխանցում չի ստանում: Ուստի նաև նա չի կարող արդյունավետ գործել»,- Շալիմովի խոսքերը մեջբերում է «Советский спорт»-ը: