Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Յուվենտուս»-ի դեմ հանդիպմանն իր թիմի ֆուտբոլիստները բազմաթիվ սխալներ են թույլ տվել:
«Ժամանակ առ ժամանակ մենք հիանալի ֆուտբոլ էինք ցուցադրում: 15-րդ րոպեից հետո մենք գերազանց պահեր ունեցանք: Պետք է կրկնել դա պատասխան հանդիպմանը:
Ոչ միայն Սերխիո Ռամոսը, այլ բոլորն էին շատ սխալվում: Այդ թվում` պաշտպանության գծում: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Ռամոսը վատ չանցկացրեց հանդիպումը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:








































