Wednesday, 17 06 2026
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը

Չեմպիոնների լիգա. Ինչպես և սպասվում էր (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումներից առաջ միայն «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» զույգի պայքարում էր ինտրիգը որոշակիորեն պահպանվել. առաջին խաղում «ազնվականներ»-ը լավ ֆուտբոլ ցուցադրեցին, սակայն պարտվեցին 0:1 հաշվով: Եթե Լոնդոնում Անչելոտտիի սաներն իսկապես առավելություն ունեին, և գրանցված արդյունքը կարելի էր արդարացի չհամարել, ապա պատասխան խաղում «կարմիր սատանաներ»-ը ոչ մի հնարավորություն չտվեցին նրանց:

«Չելսի»-ն շատ ակտիվ սկսեց հանդիպումը, սակայն Ալեքս Ֆերգյուսոնի սաները կարողացան հաղթահարել մեկնարկային ճնշումն ու խաղը վերցնել իրենց ձեռքը: Առաջին խաղակեսի ավարտից 2 րոպե առաջ Չիչարիտոն եզրափակեց Գիգսի փոխանցումը` առաջ մղելով իր թիմին: Երկրորդ խաղակեսում «ազնվականներ»-ը շատ ավելի տխուր տեսք ունեին և մի քանի անգամ հրաշքով փրկվեցին ընդունած երկրորդ գոլից:

Այդուհանդերձ, 77-րդ րոպեին բազմափորձ Դրոգբային հաջողվեց հավասարեցնել հաշիվը, այդպիսով հույս պարգևելով «Չելսի»-ի երկրպագուներին: Սակայն ուրախությունը երկար չտևեց. հաջորդ իսկ գրոհի ժամանակ Պակը կրկին առաջ մղեց «Յունայթեդ»-ին: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի»` 2:1: Ֆերգյուսոնի սաները կիսեզրափակիչում են:

Երեկ կայացած մյուս քառորդ եզրափակիչում, որը ձևական բնույթ էր կրում, ավելի շատ հետաքրքիր էր` կկարողանար «Շախտյոր»-ը շարունակել սեփական հարկի տակ անպարտելի սերիան: Սակայն Գվարդիոլան, հաշվի առնելով «Բետիս»-ի հետ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների փորձը /5:1 հաղթանակ սեփական հարկի տակ, 3:5 պարտություն հյուրընկալվելիս/, խաղադաշտ մտցրեց իր ուժեղագույն ֆուտբոլիստներին:

Չնայած կատալոնացիները կարողացան ավելի բարձր կարգի շնորհիվ ընդհատել «հանքափորներ»-ի՝ սեփական հարկի տակ անպարտելի սերիան, հանդիպումն ընդհանուր առմամբ հավասար ստացվեց: Միակ գոլը խփեց Լիոնել Մեսսին, ում համար դա 9-րդն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:

Շատ լավ տպավորություն թողեց «Շախտյոր»-ի հայ լեգեոներ Հենրիկ Մխիթարյանը, որը ոչ միայն երկու հրաշալի փոխանցում կատարեց, որոնցից հետո խաղընկերները պարտավոր էին օգտվել, այլ նաև հրաշալի էր գործում պաշտպանությունում: Մի դեպքում էլ` Հենրիկի հուժկու հարվածից հետո, միայն Վալդեսի անձնուրաց ցատկը փրկեց «Բարսելոնա»-ին: «Շախտյոր»-«Բարսելոնա»` 0:1: Կատալոնացիները պաշտոնապես կիսաեզրափակիչում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում