Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Բանանցը» ծանրաբեռնավծ գրաֆիկով նախապատրաստվում է 2012/2013 մրցաշրջանի գարնանային հատվածին:
Թիմը ստուգողական հանդիպումների միջոցով փորձում է գտնել իր օպտիմալ կազմը՝ փորձարկելով արտասահմանցի ֆուտբոլիստների: Վլադիմիր Պյատենկոն թիմի խաղերում գործում փորձեց բրազիլացի երկու ֆուտբոլիստների, սակայն նրանք չհամապատասխանեցին թիմի պահանջներին: «Բանանցում» շարունակում է փորձաշրջան անցնել ուկրաինացի կիսապաշտպան Պավլո Գրիշչենկոն ով թիմի հետ մարզումներին մասնակցում է սկսած կիպրոսյան առաջին հավաքից: «Բանանցի» կազմում փորձաշրջան է անցնելու ևս մեկ ուկրաինացի ֆուտբոլիստ՝ հարձակվող Ռոման Դեբելկոն:
Հավելենք, որ «Բանանցը» Հայաստան է վերադառնալու փետրվարի 27-ին, իսկ մինչ այդ թիմը ևս մեկ ստուգողական հանդիպում է անցկացնելու փետրվարի 25-ին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կիպրոսում, ուսումնամարզական երկրորդ հավաքի ընթացքում «Բանանցն» արդեն ստուգողական երկու հանդիպում է անցկացրել, ոչ-ոքի` 0:0 խաղալով «Ուֆայի» հետ և 3:1 հաշվով հաղթելով «Նեա Սալամիսին»:







































