Մադրիդի «Ատլետիկո»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսի ծառայություններով:
Իսպանական ակումբում վստահ չեն, որ Ռադամել Ֆալկաոն կշարունակի իր ելույթները թիմի կազմում: Այդ կապակցությամբ «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ուսումնասիրում է Գոմեսի թեկնածությունը և կփորձի ձեռք բերել նրա իրավունքներն այն դեպքում, եթե Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հեռանա «Ատլետիկո»-ից:
Հիշեցնենք, որ Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական բազմաթիվ ակումբներ: Միաժամանակ Գոմեսը կորցրել է իր տեղը մյունխենյան ակումբի հիմնական կազմում: Այնուամենայնիվ, Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստի գործակալը հայտարարել է վերջերս, որ Գոմեսը չի պատրաստվում լքել «Բավարիա»-ն:








































