Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ զարմացած է իր և թիմի պաշտպան Ջոն Թերիի տարաձայնությունների մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերից:
«Մենք զարմացած ենք նման անհիմն հայտարարություններից: Ես և Ջոնը որևէ խնդիր չունենք: Մենք չենք վիճաբանել ընդհանրապես: Հիանալի հարաբերություններ եմ պահպանում նաև թիմի հետ:
Թերին մասնակցել է մարզմանը, խոսել ենք ֆուտբոլի մասին, ամեն ինչ կարգին է եղել: Տհաճություն եմ զգում լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի պատճառով»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Բենիտեսի խոսքերը:





































