Չնայած այն հանգամանքին, որ Մարիա Շարապովան տասներորդ անընդմեջ պարտությունը կրեց Սերենա Ուիլյամսի կողմից՝ թենիսիստուհին համոզված է, որ կարող է առավելության հասնել ամերիկուհու նկատմամբ: Հիշեցնենք, որ Սերենան Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթեց Շարապովային:
«Երբ ես դուրս եմ գալիս կորտ, ամեն ինչ նորից է սկսվում, նույնիսկ այն պարագայում, երբ շատ անգամներ եմ խաղացել այդ թենիսիստուհու հետ: Այսպես է հարկավոր տրամադրվել յուրաքանչյուր խաղին: Ոչինչ չպետք է ազդի քեզ վրա:
Իհարկե, ես կարող եմ հաղթել Սերենայի մակարդակի թենիսիստուհուն: Այս հարցի շուրջ որևէ կասկած չկա: Ես միշտ փորձում եմ կատարելագործել իմ թենիսը: Ես դա անում եմ, քանի որ ուզում եմ հաղթել»,- WTA պաշտոնական կայքը փոխանցում է Շարապովայի խոսքերը:









































