Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել ակումբը, հայտնում է Football Espana-ն՝ հղում կատարելով Marca-ին:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը վերջնականապես փչացրել է հարաբերությունները «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Իգուաինի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է: Իրադրությանն հետևում է նաև «Յուվենթուս»-ը, ով ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ֆերնանդո Լյորենտեի հետ:
Նշենք, որ Իգուաինը չի հայտնվել այսօր կայանալիք «Ռեալ» – «Ռայո Վ.» խաղի հայտացուցակում:







































