Մադրիդի «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ պատասխան խաղի մասին, տեղեկացնում է AS-ը:
«Չեմ կարծում, որ «Ռեալ»-ը կսկսի լացել և բողոքել այս իրավիճակից: Հարուստները չեն լացում: «Ռեալ»-ի պահեստային նստարանը նույնպես ուժեղ է:
Վստահ եմ, որ «Ռեալ»-ը ցանկություն ունի շտկելու իրավիճակը»,- հայտարարել է Սերեսոն:







































