«Բավարիա»-ն պատրաստ է հատկացնել Պեպ Գվարդիոլային, ով կստանձնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնն առաջիկա ամռանը, 50 մլն ֆունտ` «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը ձեռք բելերու նպատակով:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` «Բավարիա»-ի ապագա մարզիչը բազմիցս է ուշադրության արժանացրել կիսապաշտպանի խաղը, ով ներկայումս ֆանտաստիկ մարզավիճակ է ձեռք բերել և հեղինակել «Տոտենհեմ»-ի վերջին 6 գոլերը:
«Բավարիա»-ի ղեկավարությունը 100 մլն ֆունտ կհատկացնի, որպեսզի Գվարդիոլան հնարավորություն ունենա իրականացնել նախատեսած տրանսֆերային գործարքները: Պեպի տրանսֆերային գլխավոր նպատակը, հավանաբար, կդառնա Բեյլի իրավունքների ձեռքբերումը, ինչի համար «Բավարիա»-ն պետք է մրցակցի Մադրիդի «Ռեալ»-ի հետ, որը նույնպես հետաքրքրված է «Տոտենհեմ»-ի աստղի ծառայություններով:




































