Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոսել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ պատասխան խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Հասկանում ենք, որ կորցնելու ոչինչ չունենք: Առաջին խաղում այդպիսի արդյունք չէր գրանցվի, եթե խաղին մասնակցեին նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստները:
Հուսով ենք, որ թիմը կկարողանա բնավորություն ցույց տալ և արժանի հակահարված տալ մրցակցին»,- հայտարարել է Բլանը: